Երեւանում տեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ կրթության եւ ֆինանսների հանձնաժողովների նիստերը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-7 Երեւանում տեղի կունենան ԱՊՀ Միջխորհուրդարանական Վեհաժողովի տնտեսության ու ֆինանսների - գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերը` հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հոկտեմբերի 5-ին կգումարվի երկու հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգան Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը - ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, այնուհետ- հանձնաժողովները առանձին կշարունակեն իրենց աշխատանքները: Նույն օրը ԱՊՀ ՄԽՎ գիտության - կրթության հանձնաժողովի անդամները կհանդիպեն ՀՀ կրթության - գիտության նախարար Սերգո Երիցյանի, իսկ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության - ֆինանսների հանձնաժողովի անդամները` էկոնոմիկայի - ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի հետ: Հոկտեմբերի 6-ին ԱՊՀ ՄԽՎ գիտության - կրթության հանձնաժողովի անդամները կհանդիպեն Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական կազմի հետ, իսկ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության - ֆինանսների հանձնաժողովի անդամները` Արմավիրի մարզում կայցելեն արտադրական ձեռնարկություններ: Հոկտեմբերի 7-ին երկու պատվիրակությունների անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---