Սոչի քաղաքում տեղի կունենա «Համշեն եւ համշենահայեր» միջազգային կոնֆերանսը 4 հոկտեմբերի 2005 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ,Համշեն եւ համշենահայեր» միջազգային կոնֆերանսը տեղի կունենա Սոչի քաղաքում հոկտեմբերի 13-15-ը` տեղեկացնում է Ռուսաստանում հայերի «Երկրամաս» թերթը: Կոնֆերանսը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի հովանու տակ, Սոչի քաղաքի հայկական մշակույթի «Սեւան» Ընկերակցության, Կրասնոդարի երկրամասի «Համշեն» գիտական մշակույթատեղեկատվային կենտրոնի եւ Ռուսաստանում հայերի «Երկրամաս» թերթի ակտիվ աջակցությամբ: Կոնֆերանսի մասնակիցների թվի մեջ առկա են հայտնի գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իրանից: Երեք օրվա ընթացքում կընթերցվեն զեկույցներ «Համշենը` պատմաաշխարհագրական ակնարկ», «Համշենի հայերը, Պոնթը եւ Հայաստանը 1914-1921 թ», «1915-1923 թվականներին համշենահայերի ցեղասպանությունը», «Աբխազիայի հայերը 21-րդ դարիսահմանագծում», «Պոնթեական ժառանգությունը համշենահայերի եւ խեմշիլների մշակույթում», «Օրդույան հայերը», «Հայկական ազգակրոնական տարրը «Անատոլիայում» (1991-2005թթ), «Խոպա-խեմշիլները եւ բաշ- խեմշիլները` արշավանքի նյութերը», «Հոսընթացող նույնացում` խեմշիլների (խեմշինների) դեպքը», «Կուբանում Դաշնակցություն կուսակցության պատմությունից», «Համշենահայերի ազգամշակույթային ավանդույթները 20-րդ դարի 80-90-ան թթ-ին», «Համշենի պարերը եւ դրանց առանձնահատկությունները», «Համշենահայերի օրացույցային ծեսերը եւ խաղերը», «Համշենահայերի հեքիաթային բանահյուսության դիվաբանական պատկերացումները», «Համշենի մուսուլման հայերի մասին 1786թ-ի կարեւոր վկայություն», «Համշենի եւ Խոտորջուրի ճարտարապետությունը» եւ այլ թեմաներով: Կոնֆերանսը կավարտվի Կուբանի սեւծովյան ափի համշենահայերի ազգագրական կոլեկտիվների ելույթով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |