ԱՄՆ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոփոխվել, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքքորմակը: Մաքքորմակը հայտարարել է այս մասին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Բուշին ուղղված 59 կոնգրեսականների նամակը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու մասին, կարող է վկայել ամերիկյան քաղաքականության փոփոխության մասին: «Մենք, իհարկե, ողջունում ենք Կոնգրեսի անդամների հետաքրքրությունը տարբեր արտաքին քաղաքական հարցերի, այդ թվում` այս հարցի նկատմամբ: ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի նկատմամբ չի փոխվել: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը եւ առկա հակասությունների լուծմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի բոլոր ջանքերը: Սակայն մեր քաղաքականությունը ոչ մի փոփոխություններ չի կրել», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---