Ադրբեջանցիների մեծ մասը հանդես են գալիս հօգուտ ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման

PanARMENIAN.Net - Նախօրեին ադրբեջանական Ղարաբաղի Ազատագրման Կազմակերպության տեղեկատվական-վերլուծական խումբը հրապարակել է հոկտեմբերի 1-ին անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները` հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հարցմանը մասնակցել են 2012 մարդ, որոնցից 1249 հանդիսանում են երիտասարդության ներկայացուցիչներ, 515` միջին տարիքի անձիք, իսկ 338` տարեց: Հարցման ընթացքում հարցվողներին տրվում էր միեւնույն հարցը` « Ղարաբաղյան հարցի լուծման ո՞ր տարբերակն եք համարում հնարավոր»: Հարցվածների 51 % հանդես են եկել հօգուտ հակամարտության լուծման ռազմական տարբերակը, իսկ 32% նախընտրել են հակամարտության խաղաղ կարգավորումը: Տրված հարցին դժվարացել են պատասխանել հարցվածների 17%:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---