ՀԿԵ-ն 2013 թ. փետրվարին փոխադրել է 214,2 հազար տոննա բեռ

ՀԿԵ-ն 2013 թ. փետրվարին փոխադրել է 214,2 հազար տոննա բեռ

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մարտի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության աշխատանքի արդյունքները փետրվարին: Համաձայն Ընկերության ղեկավարի տվյալներին, աշխատանքի պլանը կատարվել է 101,9%-ով, իսկ 2012 թվականի հետ համեմատ՝ 135%-ով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: 2013 թվականի փետրվարին փոխադրվել է 214,2 հազար տոննա բեռ, ինչը 1,8%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը: Իսկ 2012 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճը կազմեց արդեն 35,4%, - ասաց Վիկտոր Ռեբեցը: Բեռնման ցուցանիշը փետրվարին կազմեց 141,2 հազար տոննա, ինչը 1,3%-ով գերազանցում է ծրագրավորած ցուցանիշը և 41,8%-ով՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Արտահանման հաղորդակցությունում տեղափոխվել է 34,23 հազար տոննա բեռ, ինչը 0,2%-ով գերազանցեց նախատեսված ցոիցանիշը: Իսկ տեղական հաղորդակցությունում տեղափոխվեց 107,0 հազար տոննա բեռ (աճ 1,7%-ով):

Բեռնաթափման ցուցանիշը կազմեց 73 հազար տոննա (աճ 2,7%-ով): Միևնույն ժամանակ ուղևորաշրջանառության պլանը փետրվարին կատարվեց 102,7%-ով, իսկ 2012 թվականի հետ համեմատ՝ 117,1%-ով:

Վիկտոր Ռեբեցը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք ևարտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա, սակայն դեռ պետք է կատարելագործել աշխատանքըերկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիային և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով:

Աշխատավարձերի հարցով գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ երկաթուղայինների միջին ամսեկան աշխատավարձը կազմեց 187,6 հազար դրամ, ինչը 18,9%-ով գերազանցեց անցյալ տարվա ցուցանիշը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---