Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աշխատողների 80 տոկոսը կանայք են

Հայաստանում զբոսաշրջության ոլորտում աշխատողների 80 տոկոսը կանայք են

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների ու շուկայի մրցունակության զարգացման ծրագիրն (EDMC/USAID) ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը, զբաղվածության աճի խթանման, արտա­­հանման ծավալների և եկամուտների ավելացման միջոցով:

Այդ տեսակետից կարևորվում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մասնագետների հնարավորությունների ավելացումը, հաշվի առնելով, որ այդ ոլորտում աշխատողների 80 տոկոսը կանայք են: Այդ մասին մարտի 6-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է EDMC/USAID ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն:

Ըստ նրա, ուստի կանանց համար հատկապես զբոսաշրջության ոլորտը հնարավորություն է ընձեռում շարքային աշխատակցի պաշտոնից աճելու և դառնալու սեփականատեր:

EDMC-ն այս տարի Caucasus Travel Show, CTS-ի գլխավոր գործընկերն էր: Ցուցահանդեսը, որը մարտի առաջին օրերին անցավ Երևանում, հավաքել էր զբոսաշրջության ոլորտի 75 կազմակերպությունների ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---