ԴԱՀԿ-ն չի ընդունում Օմբուդսմենի տարեկան զեկույցում տեղ գտած դիտարկումները

ԴԱՀԿ-ն չի ընդունում Օմբուդսմենի տարեկան զեկույցում տեղ գտած դիտարկումները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ներկայացնել է Օմբուդսմենի տարեկան զեկույցից հատվածներ: Ի թիվս Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված այլ թերությունների անդարադարձ էր եղել նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը: «Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն` ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում: «Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում»,-ասված էր Օմբուդսմենի զեկույցում:

ԴԱՀԿ ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցի վերաբերյալ ապրզաբանումներ է ներկայացրել, որտեղ, մասնավորապես, ասված է. «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. տարեկան զեկույցում ծառայության գործունեության վերաբերյալ տրված ընդհանրական և իրականությանը չհամապատասխանող գնահատականների կապակցությամբ: Ծառայությունը հարկ է համարում նշել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստացված առանձին դիմում-բողոքները չեն կարող բնութագրել ծառայության գործունեությունն ամբողջությամբ և հիմք հանդիսանալ նման ընդհանրացված եզրակացությունների հանգելու համար»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---