ԲՀԿ քաղխորհրդի նիստում առաջարկվել է կուսակցության նախագահին կից խորհուրդ ստեղծել (վիդեո)

ԲՀԿ քաղխորհրդի նիստում առաջարկվել է կուսակցության նախագահին կից խորհուրդ ստեղծել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են աշխատանքային և կառուցվածքային մի շարք հարցեր, երկրին ու բնակչությանը մտահոգող խնդիրներ: Հայտնում են ԲՀԿ գրասենյակից:«Մեր պետության և ժողովրդի խնդիրները պետք է մտահոգեն մեզանից յուրաքանչյուրին, խմբակցության պատգամավորները հասարակության լայն զանգվածներին մտահոգող խնդիրների հանդեպ պետք է զգոն լինեն և հնչեցնեն դրանք խորհրդարանի բարձր ամբիոնից: Ժողովրդի կողքին և ժողովրդի համար. սա ԲՀԿ-ի կարևորագույն սկզբունքներից է և առաջնահերթ է լինելու ցանկացած խնդրի պարագայում: ԲՀԿ-ն անելու է առավելագույնը՝ ժողովրդի վստահությունը պահպանելու համար»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է խորհրդարանում ԲՀԿ գործունեությանը: Նա նշել է, որ կուսակցությունը մշտապես ակտիվ է ու նախաձեռնող, մշակած օրինագծերը բազմաթիվ բարեփոխումներ են նախանշում կյանքի լրջագույն ոլորտներում, իսկ հասարակությունը շարունակում է անվերապահորեն հավատալ ու վստահել ԲՀԿ-ին, որի մասին են վկայում խմբակցությանն ուղղված բազմահազար քաղաքացիների նամակները:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարևորել է արտաքին կապերի ամրապնդման, միջկուսակցական հարաբերությունների ընդլայնման խնդիրները: Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանն իրենց ելույթներում նշել են, որ երկրին ու հասարակությանը հուզող խնդիրները բազմաթիվ են՝ քաղաքականից մինչև սոցիալական ու տնտեսական, իրավականից մինչև բարոյահոգեբանական, և դրանց արդարացի լուծման ճանապարհին ԲՀԿ-ն լուրջ դերակատարում պետք է ունենա: Առաջարկվել է նաև կուսակցության նախագահին կից խորհուրդ ստեղծել: Պատգամավոր Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այն հնարավորություն կտա շատ արագ արձագանքել տարբեր քաղաքական իրողություններին և դրանց վերաբերյալ հրատապ որոշումներ կայացնել: Իր ելույթում պատգամավոր Վահան Բաբայանը կարևորել է մարզերում կուսակցական առավել ակտիվ գործունեության ծավալումը՝ ընդգծելով, որ դրա համար կուսակցությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները:

Առավել ակտիվ ու արդյունավետ աշխատելու հանձնարարական են ստացել կուսակցության Կանանց խորհուրդն ու Երիտասարդների միությունը: Գագիկ Ծառուկյանը հատկապես կարևորել է աջակցությունն այն շնորհալի երիտասարդներին, ովքեր այսօր հայրենի երկրում չունեն ինքնադրսևորվելու հնարավորություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---