ՌԴ ԱԳ փոխնախարարը կհանդիպի Բրահիմիի և Բերնսի հետ

ՌԴ ԱԳ փոխնախարարը կհանդիպի Բրահիմիի և Բերնսի հետ

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին Լոնդոնում «Եմենի բարեկամներ» խմբի հանդիպումների շրջանակում ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը կհանդիպի Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պարոն Բոգդանովը նաև հանդիպումներ կունենա մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների հետ, ասել է Լուկաշևիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---