Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանն 8 տարով ազատազրկվեց![]() 7 մարտի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել անչափահասին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման: Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ազատ Ղուկասյանը, 2011թ. նոյեմբերի վերջերին անչափահաս Ա.Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Նույն արարքը Ազատ Ղուկասյանը կատարել է նաև 2012թ. հունվարին և փետրվարին, իսկ այնուհետև` անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: ՀՀ գլխավոր դատախազությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 142-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման՝ 8 տարի ժամկետով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |