ԱԻ նախարար. Բնական ու տեխնածին աղետների այս երկրում չկա ավելի հզոր ուժ, քան հայ կինը![]() 7 մարտի 2013 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը աղջիկներին և կանանց շնորհավորել է 8-ի կապակցությամբ: PanARMENIAN.Net ը ԱԻՆ լրատվական ծառայություից տեղեկանում է, որ նախարարի ուղերձում նշված է.«Բնական ու տեխնածին աղետների այս երկրում, որտեղ ամեն անկյունում մի վտանգ է թաքնված, չկա ավելի հզոր ու աջակից ուժ, քան հայ կինը, մայրը, քույրը: Արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառում ձեր դերն ու կատարած աշխատանքն անգնահատելի են ու չափազանց անհրաժեշտ։ Նախարարության առաջընթացն ու կայացումը նաև ձեր շնորհիվ են եղել։Շնորհավորելով այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ` մաղթում եմ, որ ձեզ համար տոն լինեն տարվա բոլոր օրերը, որպեսզի միշտ լինեք առողջ, երջանիկ, անհոգ ու անվտանգ` շրջապատված սիրելիներով ու հարազատներով»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |