Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ը![]() 7 մարտի 2013 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց մարտի 8-ի առթիվ. Նա ասել է, որ կանայք իրենց ընտանիքների հիմնասյունն ու պահապանն են, գեղեցիկի կրողն ու փոխանցողը: «Ձեր ավանդը անչափելի է նաև հասարակական-քաղաքական կյանքում, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Ձեր մեծ առաքելությունը դուք ինքնանվիրումով ու արժանապատվությամբ եք կատարում»,- նշված է Աբրահամյանի շնորհավորական ուղերձում: Նա խոստովանել է, որ կանանց շնորհիվ ընտանիքը շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը, իսկ աշխարհը դառնում ավելի ներդաշնակ, բարի ու հանդուրժող: «Մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն, բարձր տրամադրություն ու հավատ: Թող սերն ու հոգեկան անդորրը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցները»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |