Իրավիճակը Ջավախքում սրվում է

PanARMENIAN.Net - Թբիլիսիիսց Սամցխե Ջավախքի Ախալքալաք քաղաք են ժամանել Հարկային ծառայության ներկայացուցիչները: Հարկային ծառայության ներկայացուցիչների որոշմամբ փակվել են մեկ տասնյակից ավելի խանութներ: Այսօր, քաղաքի շուրջ 300 բնակիչներ հավաքվել են շրջանի պրեֆեկտուրայի շենքի առջեւ, բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ: Ի պատասխան, Ախալքալաքի ժանդարմերիայի զինվորները սկսել են ցրել հավաքվածներին, դաժանորեն ծեծի ենթարկելով նրանց ռետինե մահակներով: Ժանդարմները նաեւ ինքնաձիգներից կրակ են բացել օդ: Արդյունքում ծեծից տուժել է մի քանի մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակիչները հավաքվում են քաղաքի կենտրնում: Իրավիճակը քաղաքում շատ լարված է: Ջավախքի հասարակական կազմակերպությունների ղեկավարները համոզված են, որ հայերին պատկանող խանութների զանգվածային փակումը եւ խաղաղ ցույցի դաժան ցրումը, վրացական իշխանությունների կողմից ճնշում գործադրելու փորձ է Ջավախքի վրա, այն բանից հետո, երբ Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհուրդը 2005 թվականի սեպտեմբերի 24-ին դիմել էր Վրաստանի իշխանություններին` կոչ անելով Վրաստանի ինքնավար դաշնային սուբյեկտի կարգավիճակ տալ առավելապես հայաբնակ Սամցխե Ջավախքի շրջանին: Վրացական իշխանությունների նման ագրեսիվ գործողությունները ի վիճակի են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը ողջ տարածաշրջանում, քանի որ այլ ընտրություն չի թողնում տարածաշրջանի հայ բնակչությանը, քան պաշտպանությանն ուժային մեթոդները` իրենց իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, գտնում են Ջավախքի հասարակական կազմակերպությունների առաջնորդները, հաղորդում է Javahk.Info-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---