Իտալիան Հայաստանի հետ կկիսի առեւտրային պալատների զարգացման իր փորձը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իտալիայի արտաքին առեւտրի նախարար Ադոլֆո Ուրսոյին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կարեւորելով հայ-իտալական բարեկամության օրերի անցկացումը Հայաստանում, Ռ.Քոչարյանն ասել է, որ այն երկկողմ կապերի սերտացման եւս մեկ հնարավորություն է: ՀՀ ղեկավարը հայ-իտալական հարաբերությունների զարգացման տեմպերը գնահատել է գոհացուցիչ, նշելով, որ ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աճում է ապրանքաշրջանառության ծավալը: Ա.Ուրսոն իր հերթին երկկողմ հարաբերությունների մակարդակը որակել է գերազանց: Նա տեղեկացրել է, որ իր հետ Հայաստան են ժամանել մեծ թվով գործարարներ, եւ նրանք բավականին խոստումնալից տպավորություններ ունեն: Ադոլֆո Ուրսոն ասել է, որ Իտայիայում բավականին զարգացած են առեւտրային պալատները, եւ ինքը հայ գործընկերների հետ քննարկել է իտալական հաջողված փորձը Հայաստան տեղափոխելու հնարավորությունները: Կողմերը քննարկել են նաեւ փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն աջակցելուն վերաբերող հարցեր: Ռ.Քոչարյանը նշել է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունն ու ընտանեկան բիզնեսն առաջնային ուղղություն են մեր երկրի համար, եւ պետությունը փորձում է ստեղծել դրանց զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները: Նա Հայաստանի համար հատկապես կարեւոր է համարել փոքր եւ միջին բիզնեսը արտաքին առեւտրի հետ կապելու իտալական փորձը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---