Գ.Լենմարկեր.Հարավային Կովկասում պետք է կիրառվի ինտեգրման եվրոպական մոդելը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը պետք է շարունակվի, քանի որ ստեղծվել է բավական հաջող, ազնիվ եւ անկեղծ թիմ: Դա ոսկյա հնարավորություն է երկու երկրների ղեկավարների եւ արտգործնախարարների համար` շարունակելու բանակցությունները, գտնելու երկարաժամկետ լուծում»,-հայտարարել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, պետք է գտնվի երկկողմ շահավետ լուծում, որի պարագայում պարտվողներ չեն լինի: «Ես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին, սակայն այն կարող է եզրափակվել միայն երկու երկրների կողմից»,-նշեց նա: Հեռանկարում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է մասնակից դառնա այս գործընթացին, քանի որ խոսքը վերաբերում է ԼՂ ժողովրդի անվտանգությանը, նրա հողին ու ապագային: Ըստ Գ. Լենմարկերի` Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է կիրառվի ինտեգրման եվրոպական մոդելը` բաց սահմաններ, միասնաբար բարեկեցության կերտում: ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը եւս շահագրգռված են տարածաշրջանի անվտանգությամբ, գործընկերությամբ, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---