ԵՄ-ն կարող է դադարեցնել համագործակցությունը Ադրբեջանի հետ 6 հոկտեմբերի 2005 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներն նախօրեին ասել է, որ Ադրբեջանին սպառնում է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրից ետ մնալու վտանգը: Պատճառը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության հետ կապեր հաստատելն է: Միջազգային համայնքի, այդ թվում Եվրամիության կողմից ճանաչվել է միայն ամբողջական Կիպրոսը: Այժմ այդ երկիրն արգելափակում է Ադրբեջանի առաջխաղացումը «Նոր հարեւաներ» ծրագրում, քանի որ Ադրբեջանն օդային հաղորդակցություն է հաստատել Հյուսիսային Կիպրոսի հետ: «Ես ադրբեջանցիներին պարզարոշ ասել եմ, որ եթե նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը, մենք առաջ կտանենք «Նոր հարեւաններ» ծրագիրը Վրաստանի եւ Հայաստանի հետ: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը լուծում կգտնի», - ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |