Հունաստանը պատրաստ է աջակցելՀայաստանին IPAP շրջանակներում նրա ստանձնած պարտականությունների կատարմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանն նախօրեին ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսին` տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Նշելով, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությւնների միջեւ ձեավորվել է արդյունավետ համագործակցության լավ ավանդույթ, Ռ. Քոչարյանը վստահություն է հայտնել, որ այն հետագայում եւս հաջողությամբ կշարունակվի: «Հունաստանը Հայաստանի համար բարեկամ եւ գործընկեր երկիր է»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը` կարեւորելով ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացումն, այնպես էլ` համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության շրջանակում: Սպիլիոս Սպիլիոտոպուլոսը վերահաստատել է փոխգործակցությունը շարունակելու եւ ամրապնդելու հունական կողմի ցանկությունը: Նա գոհունակությամբ նշել է, որ հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղարարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակն իրեն գերազանց է դրսեւորում: Հունաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերին ցուցաբերվող նյութատեխնիկակն օժանդակության հետ մեկտեղ, Հունաստանը պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ի Անհատական Գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ըստ նրա երկկողմ համագործակցության հետագա զրագացման համար նոր խթան է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի առաջիկա նոյեմբերին նախատեսվող պետական այցը Հունաստան: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, զինված ուժերում բարեփոխումների իրականացման վերաբերյալ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---