Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է.

Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին:

Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը: Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով հայկական կերպարվեստի ավանդույթները, մեծ ներդրում ունեցավ նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում:

Հայտնում եմ իմ վշտակցությունը Հակոբ Հակոբյանի բոլոր հարազատներին եւ մերձավորներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---