Երևանի էլեկտրասյուներից 2900-ը ենթակա է փոփոխման կամ վերանորոգման![]() 11 մարտի 2013 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Վթարային վիճակում գտնվող էլեկտրասյուների վերականգնման աշխատանքների հետ կապված` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ մայրաքաղաքում գույքագրվել է ընկերության կողմից սպասարկվող 14800 հենասյուն, որոնցից 2900-ը ենթակա է փոփոխման կամ վերանորոգման: 2013 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում կփոխվի 1000 հենասյուն: Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ բակային տարածքներում գտնվող էլեկտրական մալուխների վիճակի և դրանց կարգավորման նպատակով պատրաստվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են բարեկարգման անհրաժեշտություն ունեցող էլեկտրամատակարարման ենթակայաններն ու գազաբաշխիչ կետերը, և առաջիկայում կմեկնարկեն բարեկարգման աշխատանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |