ԱԺ նախագահ. Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական, այլև հրաշալի մարդ էր![]() 11 մարտի 2013 - 19:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասվում է. «Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ: Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի և մի անձնավորության, ով մինչև կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով և նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապահական համակարգի զարգացմանը, իր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցելով բժիշկների մի քանի սերունդների: Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլև hրաշալի մարդ, ով մեծ հարգանք ու համակրանք էր վայելում իր շրջապատում: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Սուրեն Ավդալբեկյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |