Վարչական շրջանների մարդաշատ վայրերում կտեղադրվեն հայտարարությունների ցուցատախտակներ

Վարչական շրջանների մարդաշատ վայրերում կտեղադրվեն հայտարարությունների ցուցատախտակներ

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին և 24-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակների պատշաճ ձևով կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված` քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը այսօր քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցի արդյունքում գույքագրվել են այն քրոնիկ վայրերը, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ:

Քայլեր են ձեռնարկվել նաև շաբաթօրյակի ընթացքում անհրաժեշտ քանակով գործիքների և տեխնիկայի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ համապատասխան ծանուցումներ են ուղարկվել պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին և համատիրություններին:

Հանձնարարվել է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի շքամուտքերն ապահովել հայտարարությունների համար նախատեսված տախտակներով: Միաժամանակ հանձնարարվել է վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրել անվճար հայտարարությունների ցուցատախտակներ, ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---