Արմեն Աշոտյանը կարևորում է գնումների գործընթացի թափանցիկությունը

Արմեն Աշոտյանը կարևորում է գնումների գործընթացի թափանցիկությունը

PanARMENIAN.Net - Կայացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2012թ. ֆինանսական հաշվետվությունների և «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2012թ. տարեկան ծրագրային հաշվետվության հաստատում և «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2013թ. ամփոփ բյուջեի, ԾԻԳ-ի 2013թ. պահպանման ծախսերի նախահաշվի, հաստիքացուցակի և ծրագրի 2013թ. աշխատանքների կատարման ժամանակացույցի հաստատում, ինչպես նաև ծրագրի 2013թ. գնումների պլանի քննարկում և հաստատում։

ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ նիստի մեկնարկին խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ 2009 թվականից առ այսօր գործող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով իրականացվել են բազմաթիվ կրթական բարեփոխումներ` հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտում: Արմեն Աշոտյանը կարևորել է գնումների գործընթացի թափանցիկությունը և շեշտել, որ այն պետք է կազմակերպվի բացառապես օրենքի շրջանակներում: Օրակարգի առաջին հարցը ներկայացրել է հիմնական զեկուցող ԾԻԳ-ի տնօրեն Հասմիկ Ղազարյանը, մասնավորապես, «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի ֆինանսական հաշվետվությունները, ըստ ենթածրագրերի և վճարման կատեգորիաների, ինչպես նաև «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2012թ. տարեկան ծրագրային հաշվետվությունը։

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին` ԾԻԳ-ի տնօրենը ներկայացրել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի 2013թ. ամփոփ բյուջեն, 2013թ. ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշիվը, վարկային երկրորդ ծրագրի 2013թ. աշխատանքների կատարման ժամանակացույցը, ինչպես նաև վարկային ծրագրի Գնումների պլանից քաղվածքը` 2013թ.-ին իրականացվող գործողությունների արտացոլմամբ: Հ. Ղազարյանը նշել է, որ ամփոփ բյուջեն և ԾԻԳ-ի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմված են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված գործող նորմերի հիման վրա. դրանք 2012թ. ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն և ընդգրկված են 2013թ. «Պետական բյուջեի մասին» օրենքում։ Ըստ Հ. Ղազարյանի` առկա է ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունը։ Նիստի ընթացքում ԾԻԳ-ի տնօրենը ներկայացրել է նաև «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի վերանայված Գնումների պլանից քաղվածքը. վերջինս ներառում է գնումների ընթացակարգով նախատեսված այն գործողությունները, որոնց գնումը պետք է իրականացվի 2013թ.-ի ընթացքում:

Նիստի ավարտին խորհուրդը որոշում է կայացրել հաստատել օրակարգում ընդգրկված հարցերը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---