Արմեն Աշոտյանը Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու հարցով նախագահին չի դիմել

Արմեն Աշոտյանը Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվելու հարցով նախագահին չի դիմել

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այօր իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է մամուլում տարածվող տեղեկությունն այն մասին, թե նա նշանակվելու է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:

«Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ :

Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ: Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ Նախագահին և նման քննարկումներ տեղի չեն ունեցել», - գրել է նախարարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---