Ռուսաստանն ու Ադրբեջանը հուշագիր են ստորագրել ՈԿԿ-ների համագործակցության մասին

Ռուսաստանն ու Ադրբեջանը հուշագիր են ստորագրել ՈԿԿ-ների համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Բաքվում Ադրբեջանի նախագահին կից ՈԿԿ-ների պետական աջակցության խորհուրդն ու ՌԴ Հանրային պալատը հուշագիր են ստորագրել համագործակցության մասին:

Համագործակցությունն այս կառույցների միջև կարևոր է համայնքներին աջակցելու ու ազգամիջյան հարաբերություններն ուսումնասիրելու համար»,-ասել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ազայ Գուլիևը:

«Նման հանդիպումներն կբարելավեն հարաբերությունները համայնքների միջև ու թւոյլ կտան ադրբեջանցիներին ու հայերին հասնել հակամարտության խաղաղ կարգավորման»,-ասել է Գուլիևը:

ՌԴ Հանրային պալատը համաձայն է միջոցառումներ անցկացնել ադրբեջանական ու հայ համայնքների միջև երկխոսություն հաստատելու համար:

Հուշագրի գլխավոր նպատակն է բարեկամության ու համագործակցության խորացումը Ադրբեջանի ու Ռուսաստանի ժողովրդների միջև, իչպես նաև համատեղ քաղաքացիական նախագծերի իրականացումը, գրում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---