Փոստանջյանը՝ Մուկուչյանին. Դուք կաշկանդվա՞ծ եք Սերժ Սարգսյանի խփելով

Փոստանջյանը՝ Մուկուչյանին. Դուք կաշկանդվա՞ծ եք Սերժ Սարգսյանի խփելով

PanARMENIAN.Net - ՍԴ-ում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հարցուպատասխանը: Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք. ըստ ԿԸՀ նախագահի, Սերժ Սարգսյանը հանդիսանում է նախագահի թեկնածու: Տիգրան Մուկուչյանը հրաժարվեց պատասխանել հարցին, նշելով, որ հարցը գործին չի վերաբերում: Զարուհի Փոստանջյանը նետեց. «Միգուցե՞, դուք նրա կողմից եք նշանակվել, դրա համար չեք պատասխանում»: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Դա մերկապարանոց հայտարարություն է, ինչպես Ձեր դիմումի 6 էջը»:

Զարուհի Փոստանջյանը հարցրեց, արդյոք ԿԸՀ նախագահը ծանոթ է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքն է կազմակերպել ընտրությունները: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Դուք հիմա հնչեցրեցիք, ինպես կարող եմ չծանոթնալ: Ձեզանից լսեցի»: Զարուհի Փոստանջյանը հարցրեց. «Հիմա առաջի՞ն անգամ լսեցիք: Միջոցներ ձեռք առնելո՞ւ եք»: «Մենք գլավլիտը չենք, սովետի ժամանակ կար նման բան»,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը: Փոստանջյանի մյուս հարցին, թե ծանոթ է ԿԸՀ-ն Գեղարքունիքի մարզպետարանի կայքում տեղադրված մարզպետի շնորհակալական խոսքին, որ ընտրություններին մարզպետարանի աշխատողներն ու համայնքապետերը լավ են աշխատել: Տիգրան Մուկուչյանն ասաց, որ տեղյակ չէ:

Զարուհի Փոստնջյանը շարունակեց հարցեր տալ. «Ծանոթ եք Գյումրիում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ընտրություններում ինչ թիվ ուզի կխփի: Դուք կաշկանդվա՞ծ եք Սերժ Սարգսյանի խփելով»: «Ո՞ւմ»,- հարցրեց ԿԸՀ նախագահը: «Սերժ Սարգսյանի»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը և շարունակեց. «Չեք մտահոգվել, որ թեկնածուն նման հայտարարություն է արել: «ԿԸՀ-ի ոչ առաքելությունն է, ոչ էլ դերը հետևելու թեկնածուի կողմից հայտարարված տեղեկությունները: ԿԸՀ-ն դրանցով կաշկանդված չէ և չի էլ ուսումնասիրում»,- պատասխանեց Տիգրան Մուկուչյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---