ԱՄՆ իշխանությունները 7 մլն դոլարով տուգանել են Google-ին

ԱՄՆ իշխանությունները 7 մլն դոլարով տուգանել են Google-ին

PanARMENIAN.Net - Google ընկերությունը համաձայնության է եկել ԱՄՆ իշխանությունների հետ 7 մլն դոլար տուգանք վճարելու մասին Street View սերվերի վրա աշխատելիս օգտատերերի տվյալների ապօրինի հավաքագրման համար, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Դեռևս 2010թ. հայտնի դարձավ, որ Google-ի հատուկ ավտոմեքենաները, որոնք լուսանկարներ են անում Street View սերվիսի համար, մի քանի տարի շարունակ ապօրինաբար տվյալներ են հավաքել չպաշտպանված Wi-Fi ցանցերից: ԱՄՆ-ում դա դարձավ Federal Communications Commission, FCC ուսումնասիրության առարկա:

Տուգանքից բացի ընկերությունը պետք է ոչնչացնի 2008-2010թթ. ստացված էլեկտրոնային հասցեներն ու ծածկագրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---