Disney-ը վերակենդանացրել է Միկի Մաուսին (վիդեո)

Disney-ը վերակենդանացրել է Միկի Մաուսին

PanARMENIAN.Net - Disney.com կայքում տեղադրվել է Միկի Մաուսի մասին նոր կարճամետրաժ ֆիլմերի շարքի առաջին մուլտը, որը կոչվում է է «Հաղթանակած կրուասանը» («Croissant de Triomphe»), գրում է Lenta.ru-ն

Մուլտֆիլմը պատմում է, թե ինչպես ենվերջանում թխվածքներըսրճարանում, որտեղ աշխատում է Մինի Մաուսըն ուՄիկին ստիպված է մոտոցիկլով անցնել ամբողջ Փարիզով մեկ, որկրուասաններ հասցնի սրճարան:

«Հաղթանակած կրուասանը» 19 մուլտֆիլմերից մեկն է, որոնք 2013թ. հուլիսիցDisney-ը պատրաստվում է ցուցադրել համացանցում ու հեռուստատեսությամբ: Այլ ֆիլմերի գործողությունները տեղի են ունենալու Նյու Յորքում, Տոկիոյում, Վենետիկում և այլ քաղաքներում: Մուլտերում կլինեն ոչ միայն Միկին ու Մինին, այլև Գուֆին, Պլուտոն, Դոնալդ ու Դեյզի Դաքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---