Տարաձայնությունները Վրաստանի նախագահի ու վարչապետի միջև միջազգային հարթություն են տեղափոխվել

Տարաձայնությունները Վրաստանի նախագահի ու վարչապետի միջև միջազգային հարթություն են տեղափոխվել

PanARMENIAN.Net - Տարաձայնությունները Վրաստանի նախագահի ու վարչապետի միջև միջազգային սկանդալի են վերածվել: Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվում է ստորագրել ԱԳ փոխնախարարի ու 9 դեսպանների նշանակման մասին հրամանագրերը: Ի պատասխան Իվանիշվիլին ասել է, որ առաջիկայում արևմտյան ԶԼՄ-ներում կհայտնվի իր հոդվածը, որտեղ կբացահայտվեն նախագահի ու որոշա եվրոպացի քաղաքական գործիչների միջազգային մոտեցումները:

Ըստ տարածված կարծիքի, դեսպանները Սահակաշվիլիի համար նաև իր անձնական ներկայացուցիչներն են «արևմտյան ճակատում», որտեղ նա փորձում է առավելագույնս պահպանել իր դիրքերը խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---