Ր.Հովհաննիսյանը` Մայր Աթոռին. Պետք չէ պղծել Աստվածաշունչը քաղաքացիական պատերազմում

Ր.Հովհաննիսյանը` Մայր Աթոռին. Պետք չէ պղծել Աստվածաշունչը քաղաքացիական պատերազմում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Մայր Աթոռի այսօրվա հայտարարությունը համարում է ամոթալի: Միաժամանակ նա հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին քաղաքականության մեջ խառնելու կամ շանտաժի մասին խոսք չի գնում: Այսօր Մայր Աթոռը տարածել էր հայտարարություն, որով Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ:

«Այո, հիմա իսկապես աղոթքի ժամանակ է և թող բարձր հոգևորականությունն աղոթի հայկական հողի սրբության և մաքրության համար, այլ ոչ թե կեղծիքի և ստի Հայաստանի համար: Ես Հայ Առաքելական եկեղեցու որդի եմ, մկրտվել ու պսակադրվել եմ հայ եկեղեցում: Բայց եթե ինձ սպառնում են, թե չեն ցանկանում ինձ թաղել եկեղեցական ավանդույթով, ուրեմն իմ հայրենիքի ցանկացած մի փոքրիկ հողակտորն էլ կդառնա իմ եկեղեցին: Բայց խնդրում եմ պետք չի պղծել Աստվածաշունչը քաղաքացիական պատերազմում: Եկեղեցին չպետք է իշխանության կցորդը լինի, ահա ինչ եմ ասել ես»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա համարում է, որ ինքը ոչ հացադուլ է անում, ոչ ել` ծոմ: «Սա իմ ինքնամաքրման քաղաքացիական պայքարն է, մեր համաժողովրդական պայքարի վերջին հաղթական հանգրվանը, որը բերելու է ապրիլի 9-ին նոր Հայաստանի երդմնակալությանը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---