Կոնգրեսական Բոբ Բյուփրեզը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող հանձնախմբին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Կոլորադո նահանգից կոնգրեսական Բոբ Բյուփրեզը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին, հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ): Այդպիսով, Հանձնախմբի անդամների թիվը հասավ 147-ի: «Ես հպարտ եմ Կոնգրեսի Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբին անդամակցելուս կապակցությամբ: Ես ակնկալում եմ ամերիկահայերի հետ միասին աշխատել ինչպես Կոլորադոյում, այնպես էլ ամբողջ երկրի տարածքում, որպեսզի ամերիկահայերի խնդիրները հնչեցվեն Կոնգրեսում»: ԱՀՀ Արեւմտյան գրասենյակի տնօրեն Լենա Կայմյանը հույս է հայտնել, որ Բոբ Բյուփրեզի եւ նրա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքն, ուղղված Հայաստանին ու Ղարաբաղին ցուցաբերվող շարունակական օգնության ցուցաբերմանը, Հայաստանի մեկուսացումը վերացնելու դեմ պայքարին եւ Հայաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանը: Նշենք, որ Բ.Բյուփրեզը դարձավ Կոլորադո նահանգի առաջին ներկայացուցիչը ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող հանձնախմբում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---