Հայաստանը մասնակցում է Մոսկվայի «Intourmarket» զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Մոսկվայի «Intourmarket» զբոսաշրջային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Մարտի 16-19-ին Մոսկվայում ընթանում է «Intourmarket» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:

Հայաստանը «Intourmarket» ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Հայաստանի մասնակցության ապահովումը նպատակամղված է խթանել Հայաստանի զբոսաշրջային իմիջը ռուսաստանյան տարածաշրջաններում, ինչպես նաև նպաստել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և թիրախային այդ շուկաներում գործող ռուսական զբոսաշրջային ընկերությունների միջև գործընկերային կապերի հաստատմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---