Բաքուն առաջարկում է ԵՄ-ին աջակցել Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցման նախագծին

PanARMENIAN.Net - Բաքուն մոտ ժամանակներս Եվրամիությանը կներկայացնի Եվրոպայի հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների պլանը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տնտեսական հարաբերությունների ու զարգացման վարչության պետ Աշրաֆ Շիխալիեւը: «Առաջիկա տասն օրվա ընթացքում մենք Բրյուսել համաձայնեցման կուղարկենք եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում գործողությունների պլանը, որտեղ արտացոլված են Եվրամիության հետ մեր համագործակցության գերակայությունները»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, Ադրբեջանը եվրոպական գործընկերներին առաջարկում է պաշտպանել 400 մլն դոլար արժողությամբ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության նախագիծը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---