«ՀԿԵ» ՓԲԸ-ն ընդլայնում է տեղական արտադրողների հետ համագործակցության ծրագիրը

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ընդլայնում է տեղական արտադրողների հետ համագործակցության ծրագիրը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է տեղական արտադրության աջակցության և զարգացման իր ծրագրի իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական արտադրողների հետ: 2012 թվականին երկաթուղին մոտ 35 ընկերություններից գնել է ավելի քան 3 մլրդ 65 մլն դրամի ապրանք և ծառայություններ: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին ՀԿԵ-ի գնումների համար ուղղված ծախսերը կազմել են 2 մլրդ դրամ:

Երկաթուղու գնումների հիմնական հոդվածը կազմում են տարաբնույթ երկաթուղային սարքավորումներ, վառելիք, յուղ և յուղման նյութեր, համազգեստ, տարբեր պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են երկաթուղային համակարգի անվտանգ և անխափան աշխատանքի համար: ՀԿԵ-ն հանդիսանում է նաև բավականին խստապահանջ գործընկեր, որի հիմնական պահանջն արտադրանքի բարձր որակն է: Օրինակ, երկաթուղին դադարեցրել է համագործակցությունը երեք ընկերությունների հետ, որոնք թույլ են տվել մատակարարվող արտադրանքի որակի վատացումը:

Տեղական արտադրանքի գնումները հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Հայաստանի տնտեսության աջակցման ձևերից մեկը: Երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացումը նպաստում է ՀԿԵ-ի գնման ծավալների աճին, ինչն իր հերթին թույլ է տալիս մշտական աշխատանքով ապահովել մասնագիտացված ընկերությունների աշխատողներին: ՀԿԵ գործունեության շնորհիվ աշխատանքով են ապահովվել ավելի, քան 2 հազ մարդ:

Բացի այդ Ընկերությունը նաև իրականացնում է փոքր և միջին բիզնեսի աջակցման քաղաքականություն՝ հայկական ընկերությունների համար հեշտացնելով ելքը դեպի միջազգային շուկաներ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---