Է.Շարմազանով. Ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով քաղաքական ծրագիր

Է.Շարմազանով. Ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով քաղաքական ծրագիր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահը պատասխանել է հանրապետության ներքին քաղաքական-տնտեսական խնդիրներին և երկրի արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցերի:

Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, այն գնահատեց որպես ցավալի երևույթ հատկապես աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում, բայց միաժամանակ անընդունելի համարեց երևույթի ծայրահեղացումն ու միայն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորելը: Նրա գնահատմամբ՝ իշխանություններն այսուհետ ավելի հետևողական պետք է լինեն, բազմապատկեն ջանքերը և համակարգված քաղաքականությամբ նվազագույնի հասցնեն այն:

Էդուարդ Շարմազանովը խոսել է նաև ներքաղաքական իրողությունների մասին: Նրա գնահատմամբ՝ հասարակության մեջ առկա բազմակարծությունը ժողովրդավարական հասարակությանը բնորոշ երևույթներ են, բայց անհասկանալի է, երբ ընդդիմությունն իր բարձրացրած խնդիրները փորձում է լուծել՝ չունենալով առարկայական որևէ փաստարկ ու քաղաքական ծրագիր:

Իշխանությունը, որը քաղաքական կամք է ցուցաբերել ու կազմակերպել լավ ընտրություններ, միշտ էլ պատրաստ է երկխոսության: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ երկրում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք համատեղ ուժերով լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները հնարավոր է լուծել ծրագրեր առաջարկելով ու դրանք կյանքի կոչելով և ոչ թե զգացմունքային հայտարարություններով:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում՝ առաջնորդվելով ազգային-պետական շահով: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն: «Մենք անկախ պետություն ենք և գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ և թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասել է Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---