Փորձագետ. Տեսչական բարեփոխումները բխում են բոլորի շահերից

Փորձագետ. Տեսչական բարեփոխումները բխում են բոլորի շահերից

PanARMENIAN.Net - Տեսչական բարեփոխումները թափ են առնում ամբողջ աշխարհում, քանի որ դա բարելավում է ներդրումային մթնոլորտը երկրում և ապահովում է տնտեսական աճ: Տեսչական բարեփոխումները բխում են բոլորի շահերից՝ բիզնեսի, պետության, քաղաքացիների, հայտարարել է միջազգային փորձագետ Դոնալդ Մաքռեյը մարտի 21-ին Երևանում կայացած սեմինարի ժամանակ, որի կազմակերպիչն է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC): Կառավարության ջանքներն ուղղված են գործարարների մոտ ստուգումների անցկացման դյուրացմանը, քանի որ գործարարն արդեն նախապես կիմանա, թե որքան ստուգում է լինելու իր մոտ և երբ, ավելին, տեսուչները նույնիսկ կօգնեն նրան համապատասխանել որոշ չափանիշների: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա բարեփոխումների արդյունքում կաճի նրանց բարեկեցությունն ու անվտանգ գործունեությունը:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետները տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի կառավարությանը: Ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար, որի ընթացքում միջազգային փորձագետները կմշակեն ռիսկերի վրա հիմնված գործընթացի նոր մեթոաբանությունը:

Ինչպես ասաց Մաքռեյը, գործող համակարգը հաշվի չի առել առանձին ոլորտների ռիսկերը, այլ ենթադրել է ստուգումների անցկացումը առավելագույն թվով տնտեսվարողների համար: Ըստ նրա, IFC կմշակի ստուգողական թերթիկի չափանիշներն ու նմուշները, որոնք թույլ կտան բացահայտել տնտեսվարողների հնարավոր ռիսկերը: Նախատեսվում է նաև Բոսնիայի և Հերցոգովինայի օրինակով ներմուծել Հայաստանում տվյալների բազաների ծրագիրը, որի դեպքում տեսուչը Notepad-ով կկարողանա ավտոմատ կերպով գրանցել ստացված տվյալները: IFC-ն նաև սատարում է էկոնոմիկայի նախարարության ծրագրերին, որոնք ուղղված են տեսչական ստուգումների նվազեցմանը 18-ից մինչև 7-9՝ բարձրացնելու համար աշխատանքի արդյունավետությունը:

Որպես ամենառիսկային ոլորտներ փորձագետն առանձնացրեց հարկային ու մաքսային ոլորտները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորոտը, որոնք յուրահատուկ մոտեցում են պահանջում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---