Ադրբեջանցի պատգամավորը ԵԽԽՎ-ում սկանդալ է սարքել

Ադրբեջանցի պատգամավորը ԵԽԽՎ-ում սկանդալ է սարքել

PanARMENIAN.Net - Այսօր Փարիզում ընթացող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի մասնակցությամբ սկանդալ է եղել:

Սուլեյմանովը Haqqin.az-ին ասել է, որ նիստում քննարկվել են Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Նա ասել է, որ իր ելույթում քննադատել է ընտրությունների արդյունքներն ու ԵԽԽՎ դիրքորոշումը, սակայն նախագահող Անդրեաս Հերկելն ընդհատել է իրեն և թույլ չի տվել ավարտել ելույթը: Նա նաև նշել է, որ հայ պատգամավորները խանգարել են իրեն խոսել:

Նա ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը կպահանջի ապրիլին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանում քննարկման դնել լիագումար նիստերում տեղի ունեցած խախտումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---