«Արևմտյան Կովկաս. արդիական խնդիրներ» գիտաժողովը նշանակալի իրադարձություն էր գիտական հանրության համար

«Արևմտյան Կովկաս. արդիական խնդիրներ» գիտաժողովը նշանակալի իրադարձություն էր գիտական հանրության համար

PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովում մարտի 18-19 տեղի ունեցած «Արևմտյան Կովկաս. Արդիական խնդիրներ» գիտաժողովը նշանակալի իրադարձություն էր գիտական հանրության համար, այն նվիրված էր կովկասագիտության արդիական խնդիրներին: Ուրախալի է, որ կազմակերպիչը՝ կովկասագետների միությունը, որի նախագահն է Ալեքսանդր Կռիլովը, կարողացավ մի հարթակում հավաքել Մոսկվայի, Ռոստովի, Ստավրոպոլի, Կաբարդինո- Բալկարիայի, Աբխազիայի, Ադրբեջանի, Հայաստանի և նույնիսկ Ուկրաինայի ակադեմիական գիտության ներկայացուցիչներին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: «Ցավոք բացակայում էին Հարավային Օսեթիայի ու Վրաստանի ներկայացուցիչները, հավանաբար, դա բացատրվում է բարդ ներքին քաղաքական իրավիճակով այդ երկրներում»,- ասել է նա:

Ռուս փորձագետն ասել է, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ Սոչիի Օլիմպիադայի դերից Կովկասի կայունացման կամ ապակայունացման համատեքստում, մինչ այսպես կոչված «չերքեզների ցեղասպանության» հարցը: «Տարբեր կարծիքներ հայտնվեցին, ակտիվ բանավեճ ընթացավ, սակայն ամեն ինչ մնաց գիտական բանավեճի շրջանակներում, առանց անցումի քաղաքական կարգախոսների ու քարանձավային ազգայնականության: Հատուկ ուշադրություն դարձվեց տեղեկատվական քաղաքականությանը և պայքարին պատմագիտական առասպելների հետ: Հիշելով անցյալի ողբերգական էջերի մասին, մենք պետք է մտածենք համատեղ լուսավոր ապագայի մասին»,-ասել է Սկակովը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---