Նախատեսվում է Հավատարմագրման հանձնաժողով ձևավորվել![]() 22 մարտի 2013 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի կանոնադրության փոփոխություններին և 2013 թվականի բյուջեի, հաստիքացուցակին և կառուցվածքին: Ներկայացվել է նաև հիմնադրամի 2013 թվականի աշխատանքային պլանը, որը հաստատվել է խորհրդի կողմից: Դրա համաձայն՝ նախատեսվում է ընթացիկ տարում ձևավորել Հավատարմագրման հանձնաժողով, իրականացնել միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման գործընթացներ, մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ապահովման պատասխանատուների վերապատրաստում և այլն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |