ԱԳ նախարար. Զորյան ինստիտուտը մեծ ներուժ ունի

ԱԳ նախարար. Զորյան ինստիտուտը մեծ ներուժ ունի

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի Զորյան ինստիտուտի գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանին և նախագահ Գրեգ Սարգսյանին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար կարևորել է Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը և ներդրումը Հայոց Ցեղասպանության և արցախյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է նաև, որ կատարված գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները խոսում են ինստիտուտի մեծ ներուժի մասին:

Զորյան ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը և ապագա ծրագրերը: Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկվել են ԱԳՆ և Զորյան ինստիտուտի միջև հետագա համագործակցության հնարավորությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---