Հայաստանը հինգերոդ անգամ կմասնակցի «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիային![]() 23 մարտի 2013 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), Բնապահպանության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը մարտի 23-ին Հայաստանում անցկացնելու են «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան: Դրա նպատակն է բոլորին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն Երկիր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման: Երևանում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային արդեն 5-րդ անգամ: Ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: 2013-ին «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 150 պետություններ: Ակցիայի մեկնարկը տրվելու է երևանի ժամանակով 20:30-21:30-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |