Օմբուդսմենի զեկույցը. Ինքնակամ շինարարության դեպքերը ոչ պատշաճ վերահսկողության հետևանքով են![]() 25 մարտի 2013 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ գրասենյակն այսօր հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հատվածը: Քաղաքաշինության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումներն ու դրական զարգացումները. • Ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ կապված աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում շահառու ճանաչված անձանց բնակարան (բնակելի տուն) հատկացնելու գործընթացի կազմակերպման հետ: • Մտահոգիչ են ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ • Պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին: • Շարունակվում է գործնականում անտեսվել սակավաշարժ խմբերի և • հաշմանդամություն ունեցող անձանցհամար շինությունների հարմարեցվածության խնդիրը: Արձանագրված դրական զարգացումները • Երևան քաղաքում կիսակառույց շինությունները գույքագրելու և շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 240 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը իրականացրել է վերահսկողություն կառուցվող շինությունների նկատմամբ: • Նախատեսվում է կրկին շրջանառության մեջ դնել «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: • Ողջունելի է այն, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Պաշտպանի առաջարկությունն ընդունվել է, և, արդյունքում, մշակվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1923-Ն որոշման և ՀՀ քաղաքաշինության նախարարի ու ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության պետի 1998 թվականի մայիսի 26-ի թիվ 108-Կ համատեղ հրամանի նախագծերը` նշված փաստաթղթերում կիրառվող «բացվածք» արտահայտությունը հանելու համար, ինչը կվերացնի այս հարցի շուրջ առկա տարաբնույթ մեկնաբանությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |