Երևանի վթարային էլեկտրասյուները փոխվում են. 2900-ից առայժմ ՝ 32-ը

Երևանի վթարային էլեկտրասյուները փոխվում են. 2900-ից առայժմ ՝ 32-ը

PanARMENIAN.Net - Երևանի վթարային էլեկտրասյուները փոխվում են: Փոփոխման կամ վերականգնման ենթակա էլեկտրասյուները 2900-ն են:Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ առաջնահերթության, փոխվել է 32 էլեկտրաասյուն: 2013-ին նախատեսված ծրագրերով վթարավտանգ էլեկտրասյուների վերականգնման և փոփոխման աշխատանքները շարունակվելու են:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև շինհրապարակների հարակից տարածքների մշտական մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի աշխատանքների վերաբերյալ` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ համապատասխանաբար ստացված 180 և 96 հեռախոսազանգերով բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական պատասխաններ, մի մասն էլ ընթացքի մեջ է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---