«Քույրիկին ասա, թող քեզ հացի փող տա». ու ծխախոտը մտցրեց բերանը. Մուրացիկ երեխան հազիվ 4 տարեկան էր![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Մարտի 21-ի երեկոյան Շառլ Ազնավուրի հրապարակում` կինո Մոսկվայի դիմացով անցնելիս, դեռ հեռվից նկատեցի հազիվ 40 տարեկան տղամարդուն` մոտ 3-4 տարեկան փոքրիկի հետ: Տղամարդը սափրված չէր, ընդհանուր տեսքն` անփույթ: Փոքրիկը, ինչքան հնարավոր էր նկատել մթության մեջ, ավելի խնամված տեսք ուներ, կամ բաց գույնի հագուստն այդպիսի տպավորություն թողեց: Երբ արդեն մեկ-երկու քայլ էր մնում, որ հավասարվեի նրանց, տղամարդը փոքրիկին մեջքից հրեց: Երեխան հազիվ հաղթահարեց հեռավորությունն ու եկավ` պայուսակիցս կախվեց: Մտածեցի` ուղղակի հավասարակշռությունը կորցրեց, ձեռքերից բռնեցի, որ օգնեմ, բայց… տղամարդը կոպիտ ու հրամայական գոռաց. «Քույրիկին ասա, թող քեզ հացի փող տա»… ու ծխախոտը մտցրեց բերանը: Միանգամից չհասկացա կամ չուզեցի հասկանալ՝ ինչ է կատարվում… Երեխան ոչ մի բառ չասաց, ուղղակի պայուսակս ու հագուստս էր քաշքշում, չէր էլ հասկանում՝ ինչ է անում: Ձեռքը բռնեցի, տարա հանգիստ ծխող «մարդու» մոտ ու նրա ներկայությամբ երեխային փորձում էի բացատրել, որ իմ տված փողով նրա համար ոչ թե հացիկ, այլ հերթական ծխախոտի տուփն են գնելու կամ օղու շիշը: Տղամարդն անհաղորդ` ուղղակի մեզ էր նայում` կարծես ասելիքս իրոք երեխային է ուղղված: Պահանջեցի, որ գնա ու աշխատի` ոչ մի ակնհայտ խնդիր չունի: Հակառակը չպնդեց էլ, փոխարենն այնպիսի տոնով, կարծես` ես մեղավոր էի, որ աշխատանք ունեմ ու աշխատավարձս էլ պարտավոր եմ իրեն տալ, ասաց. «Ի՞նչ գործ, որտե՞», ու էլի չգիտեմ ինչ: Ոչ մի արդարացում չկա այս մարդու համար: Ոչ մի: Երեխան 4 տարեկան չէր լինի… Ոստիկանության տվյալներով 2013 թվականի հունվարին Հայաստանում հաշվառված է ընդամենը 15 մուրացիկ երեխա: Անի Ավետյան / PanARMENIAN News ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |