Ժնևում կքննարկեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանին մարդկանց տեղաշարժի հարցը

Ժնևում կքննարկեն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանին մարդկանց տեղաշարժի հարցը

PanARMENIAN.Net - 2013թ. մարտի 26-27-ը Ժնևում կայանալիք Կովկասում անվտանգության ու կայունության հարցերին նվիրված բանակցություններում Վրաստանը մտադիր է բարձրացնել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ սահմանին մարդկանց ազատ տեղաշարժի հարցը: Այդ մասին մարտի 25-ին լրագրողներին են հայտնել Վրաստանի ԱԳՆ-ում:

Ինչպես նշվում է, վրացական պատվիրակությունն արդեն մեկնել է Ժնև, որտեղ բանավեճ տեղի կունենա երկու աշխատանքային խմբերի շրջանակներում՝ անվտանգության ու կայունության, ինչպես նաև հումանիտար հարցերով: Պատվիրակության ղեկավարն է ԱԳ փոխնախարար Դավիթ Զալկալիանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---