Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են կայանալ հոկտեմբերին

Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են կայանալ հոկտեմբերին

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կարող են կայանալ հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել է АРЕ նախագահ Մուհամեդ Մուրսին, հայտնում է MENA տեղեկատվական գործակալությունը: Օրենսդիր մարմինը պետք է կազմավորվի մինչ տարեվերջ:

Ստորին պալատի, որն այժմ կկոչվի Ներկայացուցիչների պալատ, ընտրությունները նախատեսված էր անցկացնել ապրիլի 22-ից հունիսի 24-ը: Սակայն փետրվարի 21-ին Եգիպտոսի ՍԴ-ն նոր օրենք ընդունեց խորհրդարանական ընտրությունների մասին: Նոր օրենքը հանձնվեց նախագահի հաստատմանը: Պատգամավորները որոշեցին, որ կրկնակի հաստատում ՍԴ կողմից այլևս հարկավոր չէ, սակայն Գերագույն Սահմանադրական դատարանը, ըստ նոր օրենքի, պետք է վերջում կրկին հաստատի այն: Ուստի նախապատրաստումը խորհրդարանական ընտրություններին դադարեցվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---