Ուրուգվայը միացել է հայ-թուրքական սահմանը բացելու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կոչին

PanARMENIAN.Net - Ուրուգվայի խորհրդարանը մեկ անգամ եւս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին` ընդունելով հերթական հայտարարությունը: «Ուրուգվայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների պալատը միանում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության այն կոչին, որով հորդորվում է Թուրքիային դադարեցնել Հայաստանի շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ»,- ասված է Ուրուգվայի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստի ժամանակ միաձայն ընդունած հայտարարությունում: Ուրուգվայի խորհրդարանում առաջին հայ պատգամավոր Լիլիան Քեշիշյանը, որը որոշիչ դերակատարություն է ունեցել հայտարարության ընդունման գործընթացում, հայտարարությունը համարել է կարեւոր էջ մեր պատմության ընթացքում: Եկող շաբաթ նա ժամանելու է Երեւան` մասնակցելու Հայաստանի խորհրդարանի 15-ամյակին նվիրված հանդիսություններին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---