Քաղպաշտպանության մասին օրենքներում փոփոխություններ կլինեն

Քաղպաշտպանության մասին օրենքներում փոփոխություններ կլինեն

PanARMENIAN.Net - Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գործադիր մարմինների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների հետ համատեղ սեմինար-խորհրդակցություն: Սեմինարին մասնակցում էին ՀՀ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ԱԻՆ զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և ՔՊ ծրագրերի վարչության, ՓԾ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության աշխատակիցներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

«Մեր երկրում շատ են կարևորվում քաղաքացիական պաշտպանության խնդիրները: Մեր վերջին հանդիպումից հետո մի շարք փաստաթղթեր են ընդունվել: Մենք աշխատում ենք, փորձն օգտագործելով, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող օրենքներում փոփոխություններ մտցնել` մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այսօրվա հանդիպման գլխավոր նպատակն է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ են կատարվել այդ օրենքներում», - ասել է ԱԻՆ զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և ՔՊ ծրագրերի վարչության պետ Ա. Կարապետյանը:

Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է հանրապետական գործադիր մարմինների ՔՊ կառավարման համակարգը, ՔՊ ուսումնավարժությունների նախապատրաստման և անցկացման մեթոդիկան, ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից վտանգավոր տարածքից բնակչության տարհանման և կենսապահովման գործընթացների պլանավորման կազմակերպումը: Նշված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, որտեղ ավելի մանրամասն անդրադարձ եղավ տեղական ինքնակառավարման, ՔՊ ստորաբաժանումների և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքներում փոփոխություներ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---