Երեկոյան եկեղեցիներում կատարվելու է Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը

Երեկոյան եկեղեցիներում կատարվելու է Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը

PanARMENIAN.Net - «Այսօր երեկոյան ուշ բոլոր եկեղեցիներում կատարվելու է Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը` Խավարման կարգը», - այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան էջում գրառում է թողել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:Նա բացատրել է, որ. «Իրականում Խավարման կարգը Ավագ ուրբաթի արարողություն է, սակայն կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան: Այս արարողությանը եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը. Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին»:

Քահանան կոչ է անում մի կողմ դնել բոլոր գործերն ու քայլերն ուղղել դեպի մոտակա եկեղեցի, և մասնակցել Խավարման կարգին: «Հավատացեք, կվերափոխի ձեր ողջ կյանքը», - գրել է նա:

Ժամը 16.00-ին եկեղեցիներում ոտնլվայի արարողությունն է, որին էլ ժամը 19.00-ին հաջորդելու է Խավարման կարգը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---