ԱԻՆ. Հայ-ամերիկյան վարժանք է նախապատրաստվում

ԱԻՆ. Հայ-ամերիկյան վարժանք է նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանն ընդունել է ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ դեսպանատան Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով սպա, կապիտան Ահարոն Այզեքսոնը, Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը և դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի երկկողմ հարաբերությունների գծով ծրագրի համակարգող Անի Մելքումյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հանդիպման հիմնական նպատակներն էին քննարկել ամռանը Երևանում կայանալիք հայ-ամերիկյան շտաբային ուսումնավարժության կազմակերպչական և ՃԿԿ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու հարցերը։

ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը հյուրերին ներկայացրել է մինչ հիմա ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության զարգացման ուղղությամբ արված աշխատանքները` նշելով, որ մոտ ապագայում նման կենտրոններ կստեղծվեն նաև ՀՀ մարզերում։

«Մենք բարձր ենք գնահատում ԱԻ նախարարության արագ զարգացումը և շատ ուրախ ենք դրա համար։ Կարծում եմ, որ ամռանը նախատեսվող վարժանքը նաև շատ լավ հնարավորություն կլինի ստուգելու ձեր նորակառույց ճգնաժամային կառավարման կենտրոնի և «911» ծառայության աշխատանքը։ Մենք ևս պատրաստ ենք աջակցելու այդ նպատակով վարժանքների ու որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման գործերում»,- ասել է Հայաստան-Կանզաս երկկողմանի հարաբերությունների գծով փոխգնդապետ Բրենթ Սալմանսը:

Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` կանցկացվի ՀԱԷԿ-ի պայմանական վթարի սցենարով վարժանքի պլանավորման կոնֆերանս, որին կհրավիրվեն վարժանքին մասնակցող բոլոր տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---