Հայաստանի նախագահի վստահության վարկանիշը 2005 թվականին աճել է 7 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահության վարկանիշը 2005 թվականին աճել է 7 տոկոսով: Ինչպես նշվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետազոտման մեջ, անցյալ տարի Հայաստանի ղեկավարին վստահում էր երկրի հարցման ենթարկված քաղաքացիների 30 տոկոսը, այն դեպքում երբ այսօր նրա վստահության վարկանիշը կազմում է 37 տոկոս: Համեմատության համար Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն վստահում են հարցվածների 70,9 տոկոսը (2004թ.` 86,4 տոկոսը), իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` 64 տոկոսը (2004թ.` 84,8 տոկոսը): Մինչդեռ, հայ բնակչությունը բավականին վատատեսորեն է տրամադրված իրենց նյութական եւ տնտեսական վիճակի բարելավման հեռանկարների առումով: Հայաստանում հարցվածների միայն 21 տոկոսն է համոզված, որ առաջիկայում իրենց նյութական վիճակը կբարելավվի, այն դեպքում, երբ 58 տոկոսը մեծ հույսեր չի կապում սեփական ապագայի հետ: Վրաստանում հարցվածների 66 տոկոսը համոզված է, որ մոտակա 3 տարիներին նրանց նյութական վիճակը կլավանա, Ադրբեջանում լավատեսները կազմում են 42 տոկոս: Հայաստանում հարցվածների 1/3 կամ 32,6 տոկոսը դրական է գնահատում Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության հաստատումը, մինչդեռ Ադրբեջանում հարցվածների 75,1 տոկոսը կտրականապես դեմ է դրան:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---